երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․  Դավիթ Խաժակյանի հաղորդումը դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը

«Հրապարակ»․ Դավիթ Խաժակյանի հաղորդումը դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»:

Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, եւ ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։

«Գլուխն ազատելու համար դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: