ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրամանատար Իշխան Վահանյանի գործով հարցաքննվել է տուժող Արմաղանյանը

Հրամանատար Իշխան Վահանյանի գործով հարցաքննվել է տուժող Արմաղանյանը

44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտը ինքնակամ լքելու և կապի միակ միջոցը իր հետ տանելու համար մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով հարցաքննվել է այդ ժամանակ նորակոչիկ, գործով տուժող Արման Արմաղանյանը: Ներկայացնելով Խուրհատ սարում տեղի ունեցածը՝ տուժողը նշել է, որ իրենք նորակոչիկ են եղել և անգամ կրակել չեն իմացել, չեն ունեցել իրենց կցված զենքեր: Արման Արմաղանյանը մանրամասներն է ներկայացրել նաև մարտական գործողություններից.

«Էդ ժամանակ մենք հետ ենք իջնում ներքև՝ երևի մի 20-30 մետր, քանի որ վերևը ռացիաներ չկային, ու խոսակցությունները, հրամանները փոխանցվում էին՝ էս գոռացեք, էն գոռացեք: Տարբեր աֆիցեռներ տարբեր բաներ էին գոռում՝ «մերոնք են, մի՛ կրակեք», մյուսն ասում ա՝ «մերոնք չեն, կրակեք», մեկը գոռում ա՝ շրջանաձև պաշտպանություն, որ մենք էդ ժամանակ ընդհանրապես չգիտեինք, թե էդ ինչ ա: Ես սովորոական զինվոր էի, ես չէի հասկանում՝ ինչ պետք ա արվեր: Մեկը գոռում ա՝ նահանջեք, մյուսը ասում ա՝ շրջանաձև պաշտպանություն, մեկն ասում ա՝ էս, մեկն ասում ա՝ էս, ու դրա պատճառով ես չգիտեմ՝ ինչ պետք ա աներ սովորական զինվորը էնտեղ»:

  • Կիսվել: