շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ

Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի
կենսագրությունը

Հրաչյա Սամվելի Առաքելյանը ծնվել է 1979 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ.–Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր 

2002-2004թթ.–Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր 

2004-2007թթ.–ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր 

2007-2011թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ 

2011-2013թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ 

2013-2014թթ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ 

IV- X.2014թ.–ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ 

2014-2017թթ.–ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ 

2017-2019թթ.–ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Ախուրյանի քննչական բաժնի պետ 

2019-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ 

2021-2022թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 

 

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Կիսվել: