ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՔԾ-ում հայտնի է՝ ի՛նչ ընթացք է ունեցել Մասիսի քաղաքապետի և ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի ժամանակ հնչել են կրակոցներ

ՀՔԾ-ում հայտնի է՝ ի՛նչ ընթացք է ունեցել Մասիսի քաղաքապետի և ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի ժամանակ հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՔԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մելքի Դավթյանին պատկանող բնակարանում կազմակերպված հացկերույթյի ընթացքում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Դավթյանի և նրա հարևանի՝ 48-ամյա Արթուր Ղարսայանի միջև:

Վիճաբանության ընթացքում միմյանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ ու հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո նշված վայր է ժամանել Մ. Դավթյանի որդին՝ 31-ամյա Անդրանիկ Դավթյանը, ով իր հորն ու Ա. Ղարսայանին հանդարտեցրել է, որից հետո բնակարանից դուրս են եկել բակ: Դրանից հետո բակ է ժամանել Ա. Ղարսայանի եղբոր որդին՝ Մասիս քաղաքի բնայիչ, 23-ամյա Նաիրի Ղարսայանը, ով իր մոտ պահվող ատրճանակով սպառնացել է Դավթյաններին, ինչից հետո սկսվել է նոր վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ Ն. Ղարսայանը ձեռքին եղած ատրճանակով մի քանի անկանոն կրակոցներ է արձակել:

Դեպքին միջամտել է Նարեկի մտերիմ, Մասիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Սևան Խաչատրյանը, ով Մասիսում ավելի շատ հայտնի է «Զիբիլի Սևակ», ինչի արդյունքում վիճաբանության մասնակիցները հանդարտվել են և հեռացել շենքի բակից: Սակայն հունիսի 9-ին Ա. Դավթյանի մտերիմ, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 38-ամյա Նվեր Մուրադյանը, ով նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, ըստ տեղեկությունների, պարզաբանումներ ստանալու և հարցին լուծում տալու նպատակով հանդիպել է Ս. Խաչատրյանի մտերիմ, Մասիսի քաղաքապետ, Մասիս քաղաքի բնակիչ, 34-ամյա Դավիթ Համբարձումյանին: Երկուսով որոշ ժամանակ խնդրի շուրջ զրուցելուց հետո ժամանել են ու ներկա են գտնվել նաև վիճաբանութան մասնակիցները:

Հանդիպման արդյունքում միջադեպը հարթվել է: 

  • Կիսվել: