հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՔԾ-ն ժամանակավորապես դադարեցնում է առձեռն դիմումների ընդունումը․ հայտարարություն

ՀՔԾ-ն ժամանակավորապես դադարեցնում է առձեռն դիմումների ընդունումը․ հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: 

 

«Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: