շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հովտաշատ գյուղում 31-ամյա հարսը առերևույթ սպանել է ամուսնու՝ 75-ամյա մորը

Հովտաշատ գյուղում 31-ամյա հարսը առերևույթ սպանել է ամուսնու՝ 75-ամյա մորը

2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից  ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա  բակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31- ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:

Փաստի առթիվ  Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: