ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հովհաննես Քոչարյանն ազատվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից

Հովհաննես Քոչարյանն ազատվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից

Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք  Գլխավոր դատախազության կայքից։

Գլխավոր դատախազի հրամանում նշված է, որ ազատման դիմում ներկայացրել է Հովհաննես Քոչարյանը։ Բա ազատված է զբաղեցրած պաշտոնից մայիսի 2-ից։ 

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում 2022 թ. դեկտեմբերին։

Նշենք, որ նա ազատման դիմում էր գրել օրերս և հայտնել, որ աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։

  • Կիսվել: