հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի․ «Հրապարակ»

Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, եւ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։ Թերեւս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: