ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հողերը ծախելու մասին լուրեր տարածած ՊԲ ծառայողը կալանավորվել է․ ԱԱԾ

Հողերը ծախելու մասին լուրեր տարածած ՊԲ ծառայողը կալանավորվել է․ ԱԱԾ

Հողերը ծախելու մասին կեղծ  լուրեր տարածած ՊԲ ծառայողը N զորամասի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն․ Մ․-ն կալանավորվել է։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է. «Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»։

 

 

  • Կիսվել: