երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում. Թաթոյան

Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում. Թաթոյան

Մենք դեպք ունենք, երբ մարդը 11 ամիս սպասում է դատական ակտի եւ այդ ընթացքում մարդու նկատմամբ իրականացվում են միջամտություններ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումների պատճառով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամիսներով, տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում՝ դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով, հոգեբուժական ինստիտուտների ոչ պատշաճ վարքագծի, անօրինական վարքագծի պատճառով: 

Կարգավորումը հետեւյալն է. մարդը մուտք գործեց հոգեբուժական կազմակերպություն, եթե համաձայնություն չի տալիս բուժման, հոգեբուժարանը 72 ժամ ունի, որ դիմի դատարան: Դատարանն ունի մեկ օր վարույթ ընդունելու եւ 5 օր նիստ նշանակելու համար: Բայց թե հետագայում երբ դատարանը որոշում կկայացնի, ոչ մի կարգավարում չկա: Ստացվում է, որ մարդը, առանց դատարանի որոշման ամիսներով գտնվում է հոգեբուժական կազմակերպությունում: Ունենք դեպքեր, երբ առանց մարդու համաձայնության նրան նաեւ հոգեմետ դեղեր են ներարկում»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: