Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավարար չէ, կարևոր է նրանց համակարգում պահելը. Արփինե Սարգսյան
Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավարար չէ, որովհետև կարևոր է նրանց համակարգում պահելը, նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելը: Եվ արժանապատիվ վարձրատրության ապահովման համատեքստում 2024 թվականին շարունակվել է ոստիկանության ծառայողների ատեստացիան:
ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2024 թվականի կտրվածքով ատեստավորման համար դիմել են ոստիկանության 4063 ծառայողներ, որոնցից 1031-ը հաղթահարել են ատեստավորումը:
Այսօր համակարգում, օրինակ՝ քրեական ոստիկանը, եթե նախկինում ստանում էր շուրջ 285 հազար դրամ դրամական բավարարում, այսօր այլևս այդ թիվը կրկնապատվել է»,- տեղեկացրեց ՆԳ նախարարը:
Անդրադառնալով մտահոգություններին, թե արդյոք ոստիկանությունն է այն համակարգը, որտեղ աշխատավարձային նմանատիպ քաղաքականություն պետք է լիներ, Սարգսյանը տվեց հետևյալ պատասխանը. «Վստահաբար այո՛, որովհետև ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն»,- ավելացրեց Արփինե Սարգսյանը: