երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կացարանի հրդեհի մեջ պաշտոնական վարկածով մեղադրվող կապիտանը դեռևս չի հարցաքննվել

Կացարանի հրդեհի մեջ պաշտոնական վարկածով մեղադրվող կապիտանը դեռևս չի հարցաքննվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելու մեջ պաշտոնական վարկածով մեղադրվող կապիտանը դեռեւս չի հարցաքննվել։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Սպայի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս իրականացնել քննչական գործողություններ»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ այրվածքներ ստացած կապիտանը  արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: