ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հին Երևանի» նախկին սեփականատերը մեղարում է Միքայել Մինասյանին իրենից սրճարան խլելու մեջ

«Հին Երևանի» նախկին սեփականատերը մեղարում է Միքայել Մինասյանին իրենից սրճարան խլելու մեջ

Գործարար, «Հին Երևան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում մեղադրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Միասյանին՝ նրա աներոջ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ իրենից 500 հազար դոլար արժողությամբ «Օդեոն» սրճարանը խլելու մեջ:

«Հույով եմ չես ժխտի այն, որ անձամբ դու, քո աշխատասենյակում, երբ դեռ աշխատակազմի ղեկավարի տեղակալ էիր,ինձ բաց տեքստով հայտարարեցիր` «Օդեոն» սրճարանը խանգարում է քո «Ջազզվե» սրճարանին եվ այն պետք է գոյազրկվի, եվ կնոջդ հայրիկը մեկ գրչի հարվածով զրկեց ինձ, զրկեց ինձ իմ օրինական բանկային փոխանցումով գնած իմ սրճարանի հետագա շահագործումից: Ինչու եմ շեշտում բանկային փոխանցումով ձեռք բերած 500.000 դոլար, քանզի այդ փաստաթղթերը տրված HSBC բանկի կողմից ամբողջությամբ պահպանվում են մինչ օրս»,-գրել է նա:

Տեր-Առաքելյանը նաև մեղադրում է Միքայել Մինասյանին և ՀՀ երրորդ նախագահին՝ իրենից Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի միջոցով «Հին Երևան» ռեստորանային համալիրը խլելու փորձի մեջ:

  • Կիսվել: