կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիմա ինձ ոչնչով չեք կարող զարմացնել. Մնացական Մարտիրոսյան

Հիմա ինձ ոչնչով չեք կարող զարմացնել. Մնացական Մարտիրոսյան

Հիմա ինձ ոչնչով չեք կարող զարմացնել: Այս մասին այսօր Դատավորների ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրեն չի զարմացրե՞լ, որ Դատավորների ժողովի համար ընտրվել է կառավարության նիստերի դահլիճը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը եւս չի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու, նա պատասխանեց. «Դիմում եք դատական դեպարտամենտ, մամուլի քարտուղարին, ձեր հարցերն ուղղում եք իրեն, ստանում եք պատասխաններ: Եթե ես ասելիք ունենամ, մամուլի քարտուղարի միջոցով կտարածեմ»:

Նշենք, որ այսօր Հայաստանի դատավորներն ընդհանուր ժողով են անցկացնում։  Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է։ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք  է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։

Այս պահին հայտնի է երկու թեկնածուի մասին՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյան։

  • Կիսվել: