երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել. Նելլի Դավթյան

ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել. Նելլի Դավթյան

Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասւլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա նա նշեց, որ ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն սակագները կարող են աննշան փոխվել:

Ի դեպ, նոր համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։

Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։

  • Կիսվել: