չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ-ում հանցավոր խումբը առևանգված ավտոմեքենաների դիմաց պահանջել է մինչև 4000 ԱՄՆ դոլար, հրաժարվողների մեքենաները հրկիզել

ՀՀ-ում հանցավոր խումբը առևանգված ավտոմեքենաների դիմաց պահանջել է մինչև 4000 ԱՄՆ դոլար, հրաժարվողների մեքենաները հրկիզել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, երկար ժամանակ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մայրաքաղաքում բացահայտել է կազմակերպված խումբ, ովքեր զբաղվել են  շորթմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ԱԱԾ-ում ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ և այդ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել Արմեն Ն-ն։ Վերջինս հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար է մեղադրվում։

Արմեն Ն-ն տարբեր անձանցից հափշտակել է թանկարժեք ավտոմեքենաներ և դրանք տերերին վերադարձնելու համար գումարներ է շորթել, ապա Հարություն Ս-ի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ մեկ տարվա ընթացքում՝ 2006-2007 թթ. հափշտակել են 28 ավտոմեքենա, որից հետո հանցավոր խմբի մյուս անդամները կապի մեջ են դուրս եկել տուժողների հետ և 1000-4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մեքենաները վերադարձրել են տերերին։

Աղբյուրիի տեղեկություններով, եթե եղել են հափշտակված ավտոմեքենաների տերեր, որոնք գումարը հրաժարվել են վճարելուց, ապա հանցավոր խմբի անդամների կողմից հրկիզման եղանակով մեքենաները ոչնչացրել են։

  • Կիսվել: