ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում ԵՄ դեսպանը և ՀՀ ոստիկանապետը վիրտուալ հանդիպում են ունեցել

ՀՀ-ում ԵՄ դեսպանը և ՀՀ ոստիկանապետը վիրտուալ հանդիպում են ունեցել

Հայաստանում ԵՄ գրասենյակը հատնում է, որ Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

«Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է Ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է համախմբել ուժերը դրանց վաղ իրականացման ուղղությամբ։

Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել Ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին, որի ընթացքում դեսպանը շնորհավորել է նրան և քննարկել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության մանրամասները՝ վերահաստատելով ընթացող բարեփուխմների աջակցությունը խորացնելու ուղղությամբ ԵՄ հանձնառությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: