երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ-ում 2019 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերն աճել 2143-ով

ՀՀ-ում 2019 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերն աճել 2143-ով

2019 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 2143 դեպքով կամ 17.8 %-ով աճ, իսկ Երևան քաղաքում դեպքերն աճել են 1635-ով կամ 21.7 %-ով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության զեկույցից:

Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 5578 դեպք, իսկ հաշվետու տարում՝ 14199 դեպք, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ: Թեև, ակնհայտորեն, այս ցուցանիշի համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այս բնույթի հանցագործությունների հաշվառման, գրանցման գործընթացների բարելավումը, այդուհանդերձ, դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը օրվա հրամայական են։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճին զուգահեռ նվազել է նաև այդ դեպքերի բացահայտման հանրապետական ցուցանիշը՝ կազմելով 47,4 %, նախորդ տարվա 46,4 %-ի դիմաց։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում անձնական գույքի հափշտակությունների, մասնավորապես` գողությունների, այդ թվում՝ բնակարանային գողությունների, խարդախությունների, յուրացումների և վատնումների հաշվին։

  • Կիսվել: