ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 միլիոն 592 հազար դրամ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


