շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ

ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«2018թ. ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ձերբակալությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

  • Կիսվել: