կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվել է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերն անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից:

ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումն առաջարկվել է վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ քննության օբյեկտիվությունն ապահովելու նկատառումով:

Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, կեղծ ընտրական քվեաթերթիկներ, քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելուն կամ իրացնելուն վերաբերող հանցագործությունների քրեական գործերի նախաքննության իրականացումը եւս առաջարկվել է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:

  • Կիսվել: