հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արդարադատության ակադեմիա

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում  է ներկա փուլում Քննչական կոմիտեում ընթացող բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:

 

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահեն աշխատանքին և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:

  • Կիսվել: