ՀՀ ՔԿ–ից 590 000 դոլար գողանալու գործով 2 անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։
Տեղեկությունը InfoPort.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ տեղեկությունների` կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։
Օրեր առաջ կոմիտեն տեղեկացրել էր բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը, ՔԿ-ի ստորաբաժանումներից մեկից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է, կան ձերբակալված անձինք: