չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ փաստաբանների պալատն արձագանքել է Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությանը

ՀՀ փաստաբանների պալատն արձագանքել է Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությանը

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությանը:

«Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Հարգանքով՝

Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն»,-գրել է Տիգրանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

Հայտնել էինք նաև, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա փաստաբան Գայանե Պապոյանի խոսքով՝ Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: