ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոստիկանությունը պարզաբանումը՝ պարեկային ծառայության վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանումը՝ պարեկային ծառայության վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել նոր ձևավորվող պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների ձեռքբերման և տեխնիկական հագեցման ինչ-ինչ թերացումների մասին:

Նշենք, որ պարեկային ծառայության վերաբերյալ կազմակերպվել են բազմաթիվ հանրային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է արվել կառույցի գործառույթներին ու խնդիրներին:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հրապարակմանը, ապա նկատենք, որ փորձնական պատրաստության է բերվել ոչ թե 10, այլ ընդամենը մեկ մեքենա:

Պարեկային ծառայության խորհրդանիշի (լոգոյի) և տրանսպորտային միջոցների գունագրաֆավորման նմուշները նախնական են, իսկ վերջնական արդյունքը անպայման կներկայացվի քաղաքացիներին:
Ձևավորվող պարեկային ծառայության համար գնումների կազմակերպման վերաբերյալ նշենք, որ բոլոր հայտարարությունները զետեղվել են համապատասխան հարթակներում և հասանելի են եղել շահագրգիռ կառույցներին:

Ոստիկանությունը, ինչպես միշտ, թափանցիկ է գործում և միշտ պատրաստ է թույլատրելիի սահմաններում լիարժեք տեղեկատվություն տրամադրել հասարակությանը:

  • Կիսվել: