ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Արցախի իր գործընկերոջը

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Արցախի իր գործընկերոջը

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը:
Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։

Ելույթների ընթացքում մեկ անգամ էլ հաստատվեց դրույթը, որ Հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության հարցերում ավելի քան սերտ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:
Ելույթներից հետո հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր։
Համագործակցության ամրապնդման համար, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ոստիկանության պետն ու պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։
Արցախի ոստիկանության պետի հրամանով Վահե Ղազարյանը պարգևատրվեց ԱՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս։

  • Կիսվել: