շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով աշխատանքից ազատման և նոր նշանակումներ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով աշխատանքից ազատման և նոր նշանակումներ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ, Ղազարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Լյուվիգ Ղանդիլյանը ազատվել է պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել Կոստան Բուդաղյանը, ով Վ, Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ մասի պետի պաշտոնում: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: 

  • Կիսվել: