շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ոստիկանապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ոստիկանապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
 
 
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։
 
 
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։
 

  • Կիսվել: