ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՀՀ ՆԳՆ–ում արդեն աշխատում է Արցախից տեղահանված 78 անձ․ Արփինե Սարգսյան

ՀՀ ՆԳՆ–ում արդեն աշխատում է Արցախից տեղահանված 78 անձ․ Արփինե Սարգսյան

Այս պահի դրությամբ ընդհանուր 78 անձ ունենք, որ ՆԳՆ համակարգում անցել են աշխատանքի, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, 63-ը ոստիկանության աշխատակիցներ են: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ ՀՀ ՆԳՆ համակարգում աշխատանքի ընդունվելու հարցին:

Աշխատանքի ընդունման գործընթացը, ըստ նախարարի, ակտիվորեն շարունակվում է:

«Ոստիկանության համակարգ մուտք գործելը կարող է լինել միայն համապատասխան խողովակներով անցնելու պայմաններում, բայց ես ուզում եմ փաստել, որ մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք, որովհետև մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են և համապատասխան ստուգողական փուլերն անցնելու պայմաններում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,- ասաց նա:

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Մայիսի 20–ի դրությամբ 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

  • Կիսվել: