հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝  Արման Սարգսյանին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ինչպես ավելի վաղ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է: Մասնավորապես, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն։

  • Կիսվել: