կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել։

Այսպիսով․

Մակար Կիրակոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Արշակ Հարությունյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Անի Մարտիրոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Նարեկ Բադալյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Սաթենիկ Անդրեասյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Արտակ Կարապետյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Հակոբ Մանուկյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Հայկ Իսրայելյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Ժենյա Մելիքսեթյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

  • Կիսվել: