երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը նիդերլանդացի գործընկերոջ հետ տեսակապով քննարկել է երեխաների իրավունքները՝ ըստ ՄԱԿ-ի մանդատի

ՀՀ ՄԻՊ-ը նիդերլանդացի գործընկերոջ հետ տեսակապով քննարկել է երեխաների իրավունքները՝ ըստ ՄԱԿ-ի մանդատի

Հուլիս 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենի հետ։

Զրույցի ընթացքում Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենը ներկայացրել է իր մանդատն ու գործունեության սկզբունքները՝ մատնանշելով դիմումների, բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրականացվող վարույթների քննությանն առնչվող գործունեությունը, ինչպես նաև հաստատության առաջնահերթությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, անձանց դիմումների ու սեփական նախաձեռնությունների հիմնական տենդենցները, մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ներկայացվող դիրքորոշումների պրակտիկան, Պաշտպանի հաստատության հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, համանդամություն ունեցող անձանց ու երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում ՄԱԿ-ի կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթները։

Քննարկվել է խտրականության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազդարարների իրավունքների պաշտպանության հարցերում Նիդերլանդների ազգային օմբուդսմենական հաստատության կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել զեկույցների կազմման արդյունավետ մեթոդաբանության հարցերին։

Քրիստիննե Գրիգորյանն ու Ռենիեր վան Զուփիենը պայմանավորվածություն են ձեռք բերել կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու այլ եղանակների վերաբերյալ։

  • Կիսվել: