շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը հեռավար քննարկում է ունեցել Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ ՄԻՊ-ը հեռավար քննարկում է ունեցել Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հեռավար քննարկում է ունեցել Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին հրապարակված ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, հետևությունները, պատասխանել է Human Rights Watch-ի ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև թարմ տեղեկություններ է տրամադրել շաբաթ ու կիրակի օրերի իրադարձությունների վերաբերյալ։

Պաշտպանն առաջարկել է ուսումնասիրել իր զեկույցում ներկայացված փաստերը և համատեղ շարունակել քննարկումները՝ Human Rights Watch-ի կողմից հնարավոր գործողությունների ձեռնարկման վերաբերյալ, այդ թվում՝ փաստահավաք այց իրականացնելու հնարավորությունը։

 

  • Կիսվել: