երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի շուրջ

ՀՀ ՄԻՊ-ը ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի շուրջ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:
Հանդիպմանը մասնակցել է 61 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:

«Ցանկանում եմ ընդգծել նման հանդիպումների անցկացման կարևորությունը: Զրույցների ժամանակ ինքս եմ շատ բան սովորում ձեզանից: Վստահ եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ: Այստեղից դուրս ենք գալու նոր գաղափարներով, որոնք պետք է միասին կյանքի կոչենք»,- դիմելով երեխաներին ասել է Անահիտ Մանասյանը:

Անահիտ Մանասյանը երեխաների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքերի առնչությամբ վերջին իրադարձություններին: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ:

 

Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր խորհուրդների գործունեությունը և նշել, որ շուտով ձևավորվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, որը զբաղվելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով:

Հանդիպման վերջում պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս մասնակցել նման հանդիպումների, ինչպես նաև ուրախ կլինի մոտ ապագայում երեխաներին ընդունել ՄԻՊ աշխատակազմում:

  • Կիսվել: