երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գործադիր տնօրենի հետ

ՀՀ ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գործադիր տնօրենի հետ

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

«Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:

Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պատշպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: