ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-մ 2019-ի առաջին կիսամյակում  քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ. Գրիգորյան

ՀՀ-մ 2019-ի առաջին կիսամյակում  քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ. Գրիգորյան

Այսօր ԱԺ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով  «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը, ասաց, որ Հայաստանում 2019-ի առաջին կիսամյակում  քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ:

Նշենք, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին:  

Գրիգորյանն ասաց. «Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝  ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:

Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը:

Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն»:

ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ առաջարկեց քրեական օրենսգրքում խստացնել երեխաների իրավունքների և լավագույն շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժելիությունը:

 

  • Կիսվել: