ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ի հետ կապված՝ ՄԻԵԴ-ի կայացրած դատավճիռների կատարման ընթացքը կքննակվի ԵԽ-ում

ՀՀ-ի հետ կապված՝ ՄԻԵԴ-ի կայացրած դատավճիռների կատարման ընթացքը կքննակվի ԵԽ-ում

Ինչպես տեղեկանում ենք ԵԽ կայքից՝ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-5-ը հանդիպումներ կանցկացնեն՝ ուսումնասիրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով Նախարարների հանձնաժողովի վերահսկիչ դերակատարման համաձայն:

Ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր՝ «Չիրագովը, մյուսները՝ ընդդեմ Հայաստանի», սրան զուգահեռ՝ «Սարգսյանն՝ ընդդեմ Ադրբեջանի», և «Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործը:

Նշվածներից առաջինի վճիռը կայացվել է 2015 թվականի հունիսի 16-ին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին նյութական և ոչ նյութական վնասի համար փոխհատուցել ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված անձանց:  

«Սարգսյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործի վճռով Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է ստեղծել մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

 «Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործի դատավճիռը կայացվել է 2013-ի հունվարի 2-ին: Խնդրո առարկա են հանդիսանում ոստիկանական կալանքի ժամանակ կտտանքները, ձերբակալման ժամանակ սպանությունը և ոչ արդյունավետ հետաքննությունը:

  • Կիսվել: