չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ գլխավոր դատախազը մեկնում է Սանկտ Պետերբուրգ․ օրակարգը հայտնի է

ՀՀ գլխավոր դատախազը մեկնում է Սանկտ Պետերբուրգ․ օրակարգը հայտնի է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Արթուր Դավթյանի հետ միասին՝ ՌԴ կմեկնեն գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը։

Նրանք ՌԴ են մեկնում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, հանդիպելու Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։

  • Կիսվել: