երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ. Դավթյան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Ըստ նրա՝ դատախազությունը բավական փաստական տվյալներ է հավաքել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է ընտրել եւ օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան մինչեւ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը:

Դավթյանն ասաց. ՛՛Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք եւս մոտ 40 գրոհայինների եւ խմբավորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին՛՛:

 

 

  • Կիսվել: