շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության խոսնակ Ատևիկ Խաչատրյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

  • Կիսվել: