երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է

Այս պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյան–խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն (Սեդրակ Քոչարյանը), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն (Սերժ Սարգսյան), ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն (Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյան), «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյան), ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն. (Արամայիս Որսկանյան), Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը»։

  • Կիսվել: