կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և թմրաշրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և թմրաշրջանառության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 10-ին Եղվարդի խճուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Հովհաննես Հ.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: