ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Էրեբունու և Վաղարշապատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 31-ամյա Մխիթար Գ.-ն, որը 2020 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը: 

  • Կիսվել: