երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հետախուզում է հայտարարվել Հովհաննես Շահինյանի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել Հովհաննես Շահինյանի նկատմամբ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, Արաբկիրի նախկին թաղապետ 55-ամյա Հովհաննես Շահինյանի նկատմամբ։

Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔրՕրի 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացում առանձնապես խոշոր չափերով, որը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) հատկանիշներով։ 

Շահինյանը չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։ 

  • Կիսվել: