ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, տեղափոխվել է Հայաստան

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, տեղափոխվել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,- գրել է նա:

  • Կիսվել: