շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավաքագրված հավելյալ հասույթը

ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավաքագրված հավելյալ հասույթը

ՄՊՀ-ն որոշում է կայացրել ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունների վերաբերյալ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
 
«Դեռ անցած տարվանից տնտեսվարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները, գրեթե միաժամանակ, կտրուկ բարձրացրել են գները: 
 
Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան, նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:
 
ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները
 
հետ կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը,
կդադարեցնեն  չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,
կտուգանվեն 288.8 միլիոն դրամով:
 
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ»,- գրել է պատգամավորը

  • Կիսվել: