ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է, թե ով է կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանը». նոր մանրամասներ ԱԱԾ-ից

Հայտնի է, թե ով է կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանը». նոր մանրամասներ ԱԱԾ-ից

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-Ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համկարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելու:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Քրեական գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը:

  • Կիսվել: