երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայտնի է՝ ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում

Հայտնի է՝ ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն որոշել է՝ ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում։

«ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը կնշանակվի այդ պաշտոնում, իսկ Ոստիկանապետի ժամանակավոր խաշտոնակատարն էլ իր պաշտոնում», «Շանթ-ին տված հարցազրույցում հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այդ պաշտոնների վերաբերյալ արդեն որոշում կայացրել է։

Նշենք, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը Էդուարդ Մարտիրոսյանն է, իսկ ոստիկանապետի ժ/պ-ն՝ Արման Սարգսյանը։ Այդ պաշտոնում ղեկավարների նշանակումների ժամկետն ավարտվում է մարտի 19-ին։  

  • Կիսվել: