ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրավապահները խուզարկել են Արթուր Ասատրյանի և ևս 13 անձի բնակարաններ

Իրավապահները խուզարկել են Արթուր Ասատրյանի և ևս 13 անձի բնակարաններ

Այսօր իրավապահ մարմինները խուզարկություն են Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) և ևս 13 անձի բնակարաններում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ոստիկանությունը մայիսի 4-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Խուզարկությունը կատարվել է վերջինիս թիկնապահի սպանության գործի շրջանակներում, որը սպանվել էր մայիսի 4-ին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի։

  • Կիսվել: