շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է Հրայր Թովմասյանի գործը քննող դատավորը

Հայտնի է Հրայր Թովմասյանի գործը քննող դատավորը

ՍԴ նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ  Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք  «Դատալեքս» տեղեկատվական կայքից։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: 

 

  • Կիսվել: